Օգոստոսի 6-ին Ադրբեջանը Գեղարքունիքի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ

Khakhtum

Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում, որի հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող: Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության օգոստոսի 7-ի ամփոփագրում։

«Միջադեպը կարգավորվել է ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ։ Շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- հայտարարել են գերատեսչությունում։

Ձեզ կեհաքրքրի...