Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու դեսպանական համաժողովին

Bayramov

 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու օգոստոսի 8-9-ը նախատեսված դեսպանների 13-րդ համաժողովին։

Այս մասին հայտնում են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից:

Նախատեսվում է, որ Բայրամովը ելույթ կունենա դեսպանների առջև։

Այս տարի դեսպանաժողովը Անկարայում կհավաքի արտերկրում և ԱԳՆ-ում աշխատող Թուրքիայի շուրջ 250 բարձրաստիճան դիվանագետների։ Հավաքի առաջնային թեմաներն են՝ դիվանագիտական շփումներն այլ երկրների հետ, իրավիճակն Ուկրաինայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, հացահատիկային միջանցքի մասին համաձայնագիրը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը։

Ձեզ կեհաքրքրի...