Ռուսաստանին դեֆոլտ հայտարարելու համար օբյեկտիվ պատճառներ չեն կարող լինել․Պեսկով
Այս մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր դիրքորոշումը հայտնի է, դեֆոլտի համար օբյեկտիվ պատճառներ չեն կարող լինել երկիրն ունի և՛ փող, և՛ վճարելու պատրաստակամություն։ Գումար կա և պատրաստակամություն կա վճարելու՝ թե՛ ռուբլով, թե՛ արժեթղթերի սեփականատերերի համար ավելի հարմար սխեմայով»,- ասել է Պեսկովը:
Հարցին՝ արդյո՞ք ՌԴ եվրապարտատոմսեր պահողները կհամաձայնեն կուպոնների սխեմայով վճարումներին, որոնք նման են գազի դիմաց ռուսական ռուբլով վճարումներին, թե՞ կգերադասեն ՌԴ-ին դեֆոլտ հայտարարել, Պեսկովը պատասխանել է․ «Ֆինանսների նախարարությունը, մեր համապատասխան գերատեսչությունները քննարկումներ են ունենում։ Ամեն ինչ կախված կլինի այդ շփումներից»։