Ահագին մարդկանց հետ է շփվել, մեծ գյուղ է. Արենիում կորոնավիրուսով վարակակիր կա

Arenium korona virus

 Վայոց Ձորի Արենի համայնքում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը։

«Հաստատվել է մի 60-ամյա կնոջ մոտ նախօրեին։ Եվս երկու հոգու քիչ առաջ ջերմությամբ տեղափոխել են, մեկը՝ կնոջ ամուսինը, մյուսը՝ ընտանիքի հետ շփված անձ։ Ինքնամեկուսացման ցուցում է տրված կոնտակտավորներին։ Ահագին մարդկանց հետ է շփվել, մեծ գյուղ է, հիմա զբաղված են նրանց հայտնաբերելով, մտահոգված ենք»,- լրատվականի հետ զրույցում նշել է գյուղապետը։

Ձեզ կեհաքրքրի...