Հուլուսի Աքարը Բաքվում հանդիպել է Զաքիր Հասանովի հետ

Aqar

  Բաքու մեկնած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը,  զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ինչպես նաև  ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ:

Թուրք բարձրաստիճան զինվորականները Բաքվում այցելել են Թագիևի ավիաբազա և ուսումնասիրություններ իրականացրել: Նրանց ուղեկցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ադրբեջանի ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի հրամանատարները:

Զինվորականները ծանոթացել են ավիաբազայի ու տեղի ռազմանավաշինության  կենտրոնի աշխատանքների, ենթակառուցվածքների և պայմանների հետ: Այսնուհետև թուրք բարձրաստիճան զինվորականները մեկնել են Թուրքիա: 

 

Ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...