ՃՏՊ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում

arvt

 Հունիսի 7-ին, ժամը 10:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 39-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Ղ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել․ վնասվել է ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Շտապօգնության աշխատակիցները ուղևոր Էրիկ Կ․-ին (ծնված 1988 թ․) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն․ հոսպիտալացման կարիք չի եղել։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը։

Ձեզ կեհաքրքրի...