Արմավիրում վթարի է ենթարկվել մեքենան, որով հայրը հիվանդանոց էր տեղափոխում թունաքիմիկատ խմած որդուն. կան տուժածներ

Djbaxtutyun

  Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 50-ամյա Գ. Գ-ն Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Գ-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ՝ 71-ամյա Զ. Բ-ն և 24-ամյա Գ. Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկւթյունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի ենթարկված Opel-ի վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և նրանք իրենց որդուն՝ 32-ամյա Հ. Գ-ին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ էր խմել, տեղափոխում էին հիվանդանոց, որի ժամանակ էլ, հավանաբար, շտապելով, որ վիրավորին հասցնեն հիվանդանոց, վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ապա բախվել ծառին։  Ինքնասպանության փորձ կատարելու փաստով ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։  Լուսանկարը՝ Կարեն  Գրիգորյանի 

 shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...