«Հայաստան» դաշինքի անունից հայտնում եմ, որ մենք չենք վերցնելու պարգևավճարները. Իշխան Սաղաթելյան

Ishxan

 Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակին և ընդգծեց՝ չնայած իշխանությունների հետ կար պայմանավորվածություն, որ ԱԺ-ում լինելու է հանդիպում ԱԱԾ-ի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բայց մինչև օրս այդ հանդիպումը տեղի չի ունեցել:

 «Իշխանություններն ի վիճակի չեն սպասարկել ժողովրդի և ՀՀ իշխանությունների շահերը»,- ասաց Սաղաթելյանը:

 Իշխան Սաղաթելյանը նաև հայտարարեց՝ իրենք նոր տեղեկացել են, որ ԱԺ պատգամավորները, նաև՝ իրենք, ստացել են պարգևավճարներ. «Դա տեղի է ունեցել րոպեներ առաջ, ենթադրում եմ՝ անկախության տոնին է նվիրված: Սա մեզ համար անընդունելի է: «Հայաստան» դաշինքի անունից հայտնում եմ, որ մենք չեն վերցնելու այդ պարգևավճարները: Երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան վիրավորներ, հաշմանդամներ, և այս իրավիճակում պաշտոնյաները շարունակում են ստանալ պարգևավճարներ: Մենք պարգևավճարները հավանաբար կա՛մ կվերադարձնենք պետական բյուջե, կա՛մ սահմանամերձ շրջաններում կիրականացնենք որևէ ծրագիր»:

Սաղաթելյանը հայտնեց, որ պարգևատրման ինստիտուտի վերաբերյալ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան:

Ձեզ կեհաքրքրի...