Վարձով էր բնակվում, 3 ամիս առաջ էր տեղափոխվել. այսօր տեղի ունեցած պայթյունից մահացած տղայի եղբայրը մանրամասներ է պատմում

Mah

Երևանի Արին Բերդ փողոցի տներից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած 19-ամյա երիտասարդը՝ Արամ Հովնիկյանը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից էր: Երևան էր եկել սովորելու համար, բնակվում էր վարձով:

Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում մահացածի հորեղբոր տղան՝ Կարեն Հովնիկյանը, ասաց, որ եղբայրը բնակվել է կիսակառույցում: Ամբողջ տունը առանձին է եղել, նա վարձով է բնակվել տան այդ հատվածում:

«Երեկ երեկոյան եմ հետը խոսել: Սովորում էր Պոլիտեխնիկում: Առաջին կուրս էր, սովորելուն զուգընթաց նաև աշխատում էր: 3 ամիս էր եկել ու ապրում այստեղ»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը՝ տղան իր միջոցներո՞վ էր դրել հեղուկ գազի բալոնը, որի հետևանքով եղել է պայթյունը, Կարեն Հովնիկյանն ասաց, որ եղբայրը ոչինչ չի վերանորոգել և փոխել տանը: Միայն բնակվել է:

Նա նաև նշեց, որ չի իմանում՝ տան տերն ով է:

Պայթյունը եղել է բուն տանը կցված կիսակառույցին: Տունը, որին կից կառույցն է եղել, գազաֆիկացված էր, և այնտեղ գազաֆիկացման նախագծով տեղակայված են եղել սարքավորումները:

Այսօր՝ ժամը 07:47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։ Փրկարարները փլատակներում հայտնաբերել էին Ա. Հ.-ի (ծնված 2004 թ.) դին: 

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...