Մալաթիայի թաղապետարանի դիմաց Mercedes-ը մխրճվել է կանգառի մեջ.

Kangar

Երեւանում, այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 85 CC 855 համարանիշի եւ Opel Zafira մակնիշի 36 RN 336 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Բախման հետեւանքով Mercedes-ը մխրճվել է տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառ։ Բարեբախտաբար, այդ պահին կանգառում քաղաքացիներ չեն եղել։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդներին ու վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարեւանությամբ գործող «Շաուրմա»-ի աշխատակիցները։

Ձեզ կեհաքրքրի...