Տիգրան Արզաքանցյանին պահանջում են սնանկ ճանաչել

Snankutyan vtang

 ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու պահանջով  դատարան է դիմել գործարար Սմբատ Նասիբյանը։  Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, գործը դատավոր Լիլիթ Կատվալյանը ընդունել է վարույթ։ 

Դատարանը որոշել է նաեւ  սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակել Գևորգ Գևորգյանին:
 Հայցադիմումը ներկայացնելու համար 200.000 դրամ պետտուրք է վճարվել։

Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը մեկ այլ գործով էլ է ամբաստանյալ ։ Նա  մեղադրվում է կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ։  Ըստ մեղադրանքի’ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել  կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որ սովորել է ՌԴ ինստիտուտում։  Այս փաստաթղթով նա կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել եւ ներկայացրել է ԿԸՀ։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. a1plus.am

 

 

 

Gorilla

Ձեզ կեհաքրքրի...