Ռուսաստանը սկսում է մեծ ցամաքային և ծովային զորավարժություններ Ուկրաինայի սահմանների մոտ

Ukrainai sahmanin

  Ռուսական բանակը խոշոր զորավարժություններ է անցկացնում Հարավային ռազմական շրջանում և Բելառուսում, ինչպես նաև պատրաստվում է զորավարժություններ սկսել Միջերկրական և Սև ծովերում։ Այս ամենը տեղի է ունենում Ուկրաինայի և արևմտյան երկրների հետ հարաբերություններում ճգնաժամի ֆոնին, գրում է BBC-ն։

Ռուսաստանի հարավում զորավարժություններ են անցկացվում Ռուսաստանի ութ շրջանի 15 զորավարժարանում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում։

Ռուսաստանում զորքերը կգործեն Վոլգոգրադի մարզում, Ստավրոպոլի երկրամասում, Ադիգեյում, Չեչնիայում, Դաղստանում, Կարաչաևո-Չերքեզիայում, Հյուսիսային Օսիայում և Ինգուշեթիայում։

Բացի այդ, ծովային հետևակի զորավարժություններ են տեղի ունենում Ղրիմում: РИА Новости-ն, հղում անելով Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ այստեղ մշակվում է ափերի պաշտպանությունը դեսանտային ուժերից։

Բելառուսում էլ շարունակվում են «Դաշնակցային վճռականություն-2022» լայնածավալ զորավարժությունները։ Առայժմ դրանք զորքերի տեղակայման փուլում են, փետրվարի 10-ին կսկսվի ակտիվ փուլը։

Բացի այդ, հունվարի 20-ից մի շարք խոշոր զորավարժություններ են իրականացվում Ռուսաստանի ռազմածովային ուժերի չորս նավատորմում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դրանց մասնակցում են 140 նավ, ինչպես նաև ավելի քան 10 հազար զինվորական։

1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...