Ադրբեջանից պատասխանել են՝ իրենք հանդուրժողականության և մշակութային բազմազանության օրինակ են աշխարհում . Aravot

Adrbejan

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան պատասխանել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությանն, որ Բաքուն փորձում է փոխել հայկական կրոնական, պատմական և մշակութային ինքնությունը Արցախում:

Աբդուլլաևան պնդել է, որ Հայաստանը, «30 տարի օկուպացված պահելով Ադրբեջանի տարածքի մի մասը, հիմնահատակ է արել ադրբեջանական 9 քաղաք և հարյուրավոր գյուղեր», իսկ այդ տարածքներում «պատմական, կրոնական և մշակութային հուշարձաններն ավերված են և թալանված»: Եվ այդ ֆոնին, նրա խոսքով, Երևանը փորձում է «կեղծ հայտարարություններով թաքցնել իր անօրինական գործողությունները»: «Այնուամենայնիվ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մոռանում է, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը խտրական վերաբերմունք չի դրսևորում իր պատմամշակութային ժառանգության նկատմամբ՝ կրոնական կամ էթնիկական հիմքով: Ադրբեջանը հանդուրժողականության և մշակութային բազմազանության օրինակ է ամբողջ աշխարհում»,- ասել է Աբդուլլաևան:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. aravot.am

Ձեզ կեհաքրքրի...