Կա՛մ կառուցել թափանցիկ հարաբերություններ ՌԴ-ի հետ, կա՛մ խոստովանել, որ «քողարկում է ահաբեկիչներին». Քադիրովը՝ Էրդողանին

amzan Kadirov

  Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանում հանցագործություններ կատարած ահաբեկիչներին քողարկելը։ Այս մասին նա գրառում է արել թելեգրամյան իր էջում:

Քադիրովը Էրդողանին կոչ է արել կա՛մ կառուցել թափանցիկ հարաբերություններ Ռուսաստանի հետ, կա՛մ խոստովանել, որ «քողարկում է ահաբեկիչներին»:

Քադիրովի կարծիքով՝ ահաբեկիչներն այնքան ազատ են իրենց զգում Թուրքիայում, որ իրենց ցինիկ և սադրիչ հակառուսական ելույթներում անպաշտպան կանանց նկատմամբ անգամ գռեհկություններից չեն խորշում: 

Նա նշել է, որ թուրքական իշխանությունների ներկայիս գործողությունները ուղղակի սպառնալիք են ռուս – թուրքական հարաբերությունների համար և որ անհրաժեշտ է նման դրսեւորումների դեմ դիվանագիտական կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Չեչնիայի ղեկավարն այսպես է արձագանքել Թուրքիայում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացմանը։

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...