ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից:
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպել է Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում: