ԱՄՆ-ը կստեղծի աշխարհում ամենահզոր միջուկային զենքը. Դոնալդ Թրամփ

AMN-n ksteghci amena mec rumby

Վաշինգթոնը կզբաղվի աշխարհում ամենահզոր միջուկային զենքի ստեղծմամբ: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ քանի դեռ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև պայմանավորվածություն չկա միջուկային սպառազինության վերահսկման վերաբերյալ, Միացյալ Նահանգներն ընտրություն չունի՝ բացի միջուկային հզոր սպառազինություն ստեղծելուց:

«Մեզ համար միակ ելքն աշխարհի ամենահզոր միջուկային զենքը ստեղծելն է»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի խոսքով՝ ռուսական ու չինական կողմերը պատրաստ են բանակցությունների, սակայն այս հարցում հստակ պայմանավորվածություն չկա: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ միջուկային տերությունները միլիարդավոր դոլարներ են ծախսում սպառազինության համար:

Ձեզ կեհաքրքրի...