Ադրբեջանցի գեներալի զրահամեքենան ականի պայթյունի հետևանքով վերածվել է մոխրակույտի

Mokhrakuyt

Ադրբեջանի Զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը օկուպացված Շուշի քաղաքում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ներկա չի գտնվել այն պատճառով, որ վերջինս բուժվում է վնասվածքի հետևանքով։

Ինչպես լրագրողներին ասել է ինքը՝ Հասանովը, Ակնա (Աղդամ) քաղաքի մոտ իր զրահամեքենան ականով պայթեցվել է եռակողմ հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո, որով քաղաքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչ այժմ նա ստիպված բուժում է անցնում։

Հիշեցնենք, որ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարի հետ ժամանել է Շուշի քաղաքի օկուպացիայի օրը՝ 2021 թվականի նոյեմբերի 8-ին։ Նրանց այնտեղ գտնվելու ընթացքում քաղաքի մոտ սպանվել է արցախցի խաղաղ բնակիչ։

 

Infoteka24

Ձեզ կեհաքրքրի...