Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Honda Elysion-ը բախվել է ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու բժիշկները

Vtar

 Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Գեղազնիկ  Հ.-ն իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր  Մ3 ավտոճանապարհի  54-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջված վիճակում  հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի թիվ  20  հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամաել են նաև  Աշտարակի և Ապարանի բժշկական կենտրոնների  բժիշկների հերթապահ   խմբերը: Փրկարարները բժիշկների օգնությամբ վիրավորներին՝ Լոռու մարզի բնակիչներ, 52-ամյա Ջուլիետա Ք.-ին, 63-ամյա Աիդա Բ.-ին և 61-ամյա գեղեցիկ Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական  կենտրոն: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակ ի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի, գլխավորությամբ: ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանը, Վահագն Էլոյանը: Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝  բաժնի պետի գլխավորությամբ: Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի է բերվել և քարշակով տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Ձեզ կեհաքրքրի...