Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Մյասնիկյանի արձանի մոտ բախվել են Opel-ն ու Mitsubishin, Mitshubishi-ն վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ

avtovtar

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Գևորգ Ոսկանյանի վարած Opel մակնիշի և 30-ամյա Նաիրի Մարգարյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և բախվել Մյասնիկյանի արձանի մոտ տեղադրված կրպակին, իսկ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվոեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Աբրահամ Ղալաչյանի գլխավորությամբ։ Կրակը տարածվել է վթարի հարևանությամբ գտնվող Երևանի 2800-ամյակի այգու տարածք, սակայն հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, իսկ Mitsubishi-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։ Վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Հարություն Հարությունյանը, 23-ամյա Իրինա Սիսոլովան և 33-ամյա Պենա Սիմյոնովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։  Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։  Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության աշխատակիցները, ու մինչ դեպքի վայր կժամանեին բժիշկներն ու հրշեջները, վիրավորներին առաջինը օգնության են հասել 2800-ամյակի այգու անվտանգության աշխատակիցներն ու Հայաստանում Ֆրանսիայյի և Իտալիայի դեսպանատան ծառայողները։ 

 shamshyan.com

Ձեզ կեհաքրքրի...