Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են. Արարատի մարզպետ

marzpet

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն, ով մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հերքել է Տիգրանաշեն գյուղի հանձնման հետ կապված լուրերը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել» – «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թևոնյանը:

Նա նշել է, որ պաշտոնապես հայտարարում է՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի:

«Խնդրում եմ՝ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»,- գրել է Թևոնյանը:

Ձեզ կեհաքրքրի...