ԱՄՆ-ի հայկական և հունական լոբբին համախմբվել է թուրք թեկնածուի դեմ

AMN um

  ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայանալիք միջանկյալ ընտրություններին Փենսիլվանիա նահանգում հանրապետականներն առաջադրել են թուրք թեկնածու Մեհմեթ Օզին։ Վերջինս վայելում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձնական աջակցությունը։ Բայց քանի որ Օզն ունի Թուրքիայի քաղաքացիություն, այդ հանգամանքը նախընտրական շրջանում դարձել թեժ քննարկումների և քննադատությունների պատճառ։

Կուսակիցների մի մասը կողմնակից է, որ Օզը հրաժարվի իր թուրքական քաղաքացիությունից։ Ի պատասխան՝ Օզը նշել է, որ ընտրվելու դեպքում կհրաժարվի։

Ընտրությունների մոտենալուն զուգահեռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պարզաբանումներ ու հայտարարություններ չանելու համար ևս Մեհմեթ Օզի վրա օրեցօր ավելանում են ներկուսակցական ճնշումները։

Ինչպես հայտնում են թուրքական լրատվականները, ազգությամբ հրեա Շմուլեյ Բոտիչը, ով ԱՄՆ-ում առավելապես հայտնի է որպես «ամերիկացի ռաբբի», բողոքի քայլերթ է ծրագրել Մեհմեթ Օզի դեմ։  Բոտիչին միացել են նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական լոբբիստական ուժերը։ Հայտնի է, որ քայլերթն իրականացվելու է Օզի նախընտրական շտաբի մոտ։ Քայլերթին մասնակցելու են նաև «Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն» և «Հունա-ամերիկյան ղեկավարության խորհուրդը»։

Նշվում է, որ Օզի թեկնածության դեմ ուղղված բողոքի ակցիաներ նախկինում ևս կազմակերպվել էին ամերիկաբնակ հայերի և հույների կողմից։

Աղբյուր` Ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...