«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներն այցելել են Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել հերոսների հիշատակին

ari tun
 «Քայլ դեպի տուն» ծրագրի 10-րդ օրվա ընթացքում մասնակիցներն այցելեցին Սևանավանք, այնուհետ մեկնեցին Լոռու մարզ՝ Դսեղ գյուղում շրջայց ունենալով Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրից հետո սփյուռքահայ երիտասարդները եղել են ՔՈԱՖ սմարթ կենտրոնում
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներն այնուհետև այցելելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որտեղ ծանոթացել են ապագա սպաների առօրյային: Օրվա ավարտին մասնակիցները եղել են Եռաբլուրում, որտեղ հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հանուն հայրենիքի կյանքը զոհած հերոսների հիշատակին:
«Քայլ դեպի տունը» ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագիրն է:

Ձեզ կեհաքրքրի...