Էրդողանը նորից դատի է տվել ընդդիմադիր առաջնորդին

Noric dati e tvel

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց է ներկայացրել։ 

Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Էրդողանը Քըլըչդարօղլուից 500.000 թուրքական լիրա (շուրջ 57․586 ԱՄՆ դոլար) է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Պատճառը այն է, որ նախօրեին Քըլըչդարօղլուն մեջլիսում ունեցած ելույթում Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել:

Միաժամանակ հայցում ընդգծվել է, որ ԺՀԿ առաջնորդը խախտել է Էրդողանի անձնական իրավունքները: 

Հիշեցնենք, որ վերջին տասնամյակում Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից ռեկորդային թվով դատական հայցեր են ներկայացվել, որոնց ճնշող մեծամասնությունը ավարտվել է հօգուտ Էրդողանի։

Արդյունքում Քըլըչդարօղլուն թուրքական տարբեր  դատարանների որոշումներով պարտավորվել է միլիոնավոր լիրայի փոխատուցում վճարել Էրդողանին՝ վերջինիս վերաբերյալ իր ելույթներում հնչեցրած գրեթե բոլոր բացասական կամ քննադատական արտահայտությունների համար։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...