Ձյուն ա գալիս՝ մաքրելու համար ջուր դարձած արյունը, մեկ օրում հազարավոր տղերքի մահը ուրացածների պղծությունը. Արտակ Հովհաննիսյան

Jur dardzac

Ալբերտ Հովհաննիսյանի հայր` Արտակ Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուղիղ 6 ամիս առաջ այս օրը սկսվեց պատերազմը….

Արդեն կես տարի.. ո՞նց անցավ, ե՞րբ անցավ՝ այդպես էլ չհասկացանք…. Ուղիղ 6 ամիս է մեր կյանքն էլ առաջվանը չէ… Ուղիղ 6 ամիս է մեր նյարդերն էլ առաջվանը չեն….Մենք քնում ենք, վեր կենում, խանութներ գնում, հաց ուտում, բայց մեր ուղեղը այդպես էլ չի անջատվում….Գրեթե բոլորիս մտքին միայն մեկ բան է՝ պատերազմը…

Ու դա է պատճառը, որ չհասկացանք, թե ինչպես անցավ ձմեռը, ինչպես է անցնում գարունը…

Ու հենց այսօր՝ պատերազմի սկզբից կես տարի անց, անսովոր ձյուն ա գալիս… Ձյուն ա գալիս՝ մաքրելու համար ջուր դարձած արյունը, մեկ օրում հազարավոր տղերքի մահը ուրացածների պղծությունը….Ու այդպես էլ ոչ մի դավաճան, ոչ մի պատասխանատուի չտեսանք պատժված, որոնք հրետանավորին ականջակալ, բռոնի ժիլետ և այլ հասանելիք պարագաները չէին տվել այն հրամանատարները, որոնք զորքին մենակ էին թողել ու էդպես շատ բաներ»։

Ձեզ կեհաքրքրի...