Արամ Հարությունյանը բերման է ենթարկվել փաստաթղթեր վնասելու կասկածանքով. ոստիկանություն
ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այսօր բերման են ենթարկել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ Հարությունյանը բերման է ենթարկվել փաստաթղթեր վնասելու կասկածանքով: Հարցին՝ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը, Գաբրիելյանը պատասխանեց. «Փաստաթղթեր, որոնց համար ծառայողներն այցելել են իր գրասենյակ»: Հարցին՝ Հարությունյանը դեռևս գտնվում է ոստիկանությունո՞ւմ, Գաբրիելյանը միայն փոխանցեց, որ գործի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:
Հարությունյանը պատռել է ոստիկանների ներկայացրած փաստաթուղթը, որը վերաբերում էր նրանց այցի նպատակին: