Վրաստանի ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը

Yndimutyun

Վրաստանի ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները պահանջում են արտահերթ ընտրություններ և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականը՝ գրում է aliq-ը:

Նրանք բողոքի երթ են կազմակերպել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից դեպի «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն:

Ակցիայի պատճառը սկանդալային ձայնագրությունն է, որում երկրի վարչապետը, Իվանիշվիլու որդին ու պետանվտանգության ծառայության ղեկավարը խոսում են սոցցանցերի որոշ օգտատերերի, այդ թվում՝ մեկ անչափահասի բերման ենթարկելու մասին՝ սոցցանցերում ոչ ցանկալի մեկնաբանություններ գրելու համար:

Երթի մասնակիցները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, իսկ մինչ այդ վարչապետը պետք է հրաժարական տա, քանի որ ըստ նրանց` նա է այս սարսափի և բռնության հեղինակներից մեկը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...