Պայթյուն է տեղի ունեցել Կազանի գազաբաշխիչ կայանում․ կա զոհ, տուժածներ

Kazan

 Կազանում գտնվող գազաբաշխիչ կայանում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է 4-րդ աստիճանի բարդության հրդեհը։ Հաղորդվում է մեկ զոհի և երկու տուժածի մասին։ Դեպքի վայրում աշխատում է 58 միավոր տեխնիկա, 199 փրկարար։  Պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի պահեստում։ Կայանում ընդհանուր առմամբ կա 24 պահեստ։  Տուժածները հոսպիտալացվել են։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...