Նախագահի հետ հանդիպել ենք, օրվա ընթացքում հայտարարություն կանի. Արթուր Վանեցյան

Vanecyan

Րոպեներ առաջ ավարտվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը, որից հետո «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը որոշ մանրամասներ է հայտնել լրագրողներին։

Նա տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը ՍԴ ուղարկելու հետ կապված։ Նախագահ Սարգսյանը լսել է քաղաքական ուժերի դիտարկումները և ասել, որ առաջիկա ժամերին իր որոշումը կհայտնի հանրությանը։

«Նախագահը լսեց մեր խոսքը և ասաց, որ ի գիտություն կընդունի մեր խոսքը և կիրականացնի իր սահմանադրական․․․»։ Լրագրողը ընդհատեց հարցը՝ ճշտելով, թե արդյոք նախագահը չասա՞ց՝ ինչո՞ւ մինչ այս ՍԴ չի դիմել, եթե մինչ այս ասել էր, որ սահմանադրականության հետ կապված խնդիրներ կան։

Վանեցյանը կարճ պատասխանեց՝ ո՛չ, որևէ բան չի ասել, և հեռացավ՝ չհայտնելով այլ մանրամասներ։

Նշենք, որ րոպեներ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ են հանդիպել «Հայրենիքի փրկության շարժման» անդամները՝ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։

 

21news.am

Ձեզ կեհաքրքրի...