Ալիևը հայտարարել է Ադրբեջանում թուրքական բանակի փոքր մոդելը ստեղծելու մտադրության մասին

Aliev

 Ադրբեջանը ստեղծում է բանակ, որն իրենից կներկայացնի թուրքական բանակի փոքր մոդելը։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մեր համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական ոլորտում շարունակվում է։ Թուրքական բանակն աշխարհում ամենաուժեղներից է և երկրորդը ՆԱՏՕ-ում։ Մենք մտադիր ենք Ադրբեջանում ստեղծել թուրքական բանակի փոքր մոդելը։ Այդ ուղղությամբ արդեն գործնական աշխատանքներ են ընթանում»,- ասել է Ալիևը։ Նա նաև նշել է, որ նոր պայմանագրեր են ստորագվել թուրքական զենքի գնման համար։ «Մենք ստորագրել ենք նոր պայմանագրեր՝ Թուրքիայում արտադրված ամենաժամանակակից զենքերի գնման համար։ Դա է՛լ ավելի կուժեղացնի մեր բանակը»,- ասել է Ալիևը։

Էմմա Չոբանյան

© factor.am

Ձեզ կեհաքրքրի...