ՀՔԾ ներկայանալու ծանուցում է ուղարկվել Միքայել Մինասյանին

Miqayel Minasyanin kanchel en HQC

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին Հատուկ քննչական ծառայությունը ծանուցում է ուղարկել հարցաքննության ներկայանալու համար: ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակում Միքայել Մինասյանն ունի վկայի կարգավիճակ: Առայժմ չի հաղորդվում` ինչ գործի մասին է խոսքը:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց, որ Միքայել Մինասյանը դեռ չի ներկայացել նախաքննական մարմին:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Մինասյանը մի քանի օրով եկել է Հայաստան, իսկ իրավապահներն անտեսել են այդ փաստը: Մարինա Օհանջանյանը հավաստիացրեց, որ Միքայել Մինասյանը վերջին ժամանակներում Հայաստան ընդհանրապես չի եկել:

Ձեզ կեհաքրքրի...