Ռուս-թուրքական միասնական կենտրոնը մշտադիտարկում է իրականացնում Արցախում

Rus Turqakan

 Ռուս-թուրքական միասնական կենտրոնի անձնակազմը շարունակում է կատարել արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների և կրակի  դադարեցման պահպանման մշտադիտարկման առաջադրանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

 «Մենք գտնվում ենք ռուս-թուրքական մշտադիտարկման միասնական կենտրոնում, որտեղ ռուս և թուրք զինծառայողներն իրականացնում են Արցախում ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկողության համատեղ առաջադրանք: Իրավիճակի մշտադիտարկումն իրականացվում է շուրջօրյա՝ անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես՝ Форпост և Орлан-10 համակարգերի միջոցով: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- հայտարարել է միասնական կենտրոնի Ռուսաստանի ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զավալկինը:

 «Կենտրոնի ռուսական հատվածի հերթափոխը բաղկացած է օպերատիվ բաժանմունքի և կապի սպաներից, թարգմանիչներից և անօդաչու թռչող սարքերի օպերատորներից»,- ավելացրել է նա:

Միասնական կենտրոնի զինծառայողներն անօդաչու թռչող սարքերից շարունակաբար պատկերներ են ստանում կառավարման կենտրոնում, որտեղ վերլուծում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը և արձանագրում շփման գիծը հատելու բոլոր փաստերը:

Միասնական կենտրոնի հերթափոխի հերթապահները հավաքում, ամփոփում և ստուգում են ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկում՝ արցախյան հակամարտության կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու հետ կապված հարցերի կամ խնդիրների վերաբերյալ ցանկացած բողոք:

Ձեզ կեհաքրքրի...