Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում

durs e ekel

Հունիսի 14-ին, ժամը 11։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Կ․, ծնված 1946 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում (մոտ 10 մ), ինչի հետևանքով վարորդը և ուղևոր Զարիկ Բ․-ն (ծնված 1951 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևորին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Ձեզ կեհաքրքրի...