Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջընթացը և Շվեդիայի թագավորության հետ համագործակցության հնարավորությունները

Shvedia
????Շվեդիայի Թագավորության նորանաշանակ Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ քննարկեցինք Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջընթացը և Շվեդիայի թագավորության հետ համագործակցության հնարավորությունները:
Մասնավորապես քննարկվեցին շվեդական ինժեներական ընկերությունների Հայաստանում մասնաճյուղեր հիմնելու, «Ինժեներական քաղաքում» դրանց տեղակայման հնարավորությունները։
Ներկայացվեցին Հայկական ընկերությունների հաջողությունները կրթական տեխնոլոգիաների ոլորտում։ Առաջարկեցի դիտարկել Ստոկհոլմում «Թումո» կենտրոն հիմնելու հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարության իրագործման շուրջ համագործակցության հնարավորությունները։
Հակոբ Արշակյան

Ձեզ կեհաքրքրի...