Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող մսավաճառները փակել են դեպի Հրապարակ տանող ճանապարհներից մեկը

msavacharnery pakel en poghocy

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող մսավաճառները եւ անասնապահները փակել են դեպի Հրապարակ տանող ճանապարհներից մեկը։

Նշենք, որ ցուցարարների թվում է նաև «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը։ Ոստիկանները և ցուցարներն այժմ երկխոսում են։ Ոստիկանությունը հորդորում է բացել ճանապարհը, իսկ ցուցարարները նշում են, որ իրենց սահմանադրական իրավունքներն են իրացնում և հանդիպում պահանջում կառավարության ներկայացուցիչների հետ։

Ոստիկանությունը 5 րոպե ժամանակ տվեց նրանց՝ ճանապարհը բացելու համար, այլապես ֆիզիկական ուժ կկիրառվի։

Քիչ անց ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը՝ կրկին հավաքվելով կառավարության շենքի դիմաց։

Ձեզ կեհաքրքրի...