Վահան Քերոբյանը նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Economika

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վահան Քերոբյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վահան Քերոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:

Ձեզ կեհաքրքրի...