Կրակոցներ Առինջ գյուղում. վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները

krakocner

Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում: Պարզվել է, որ կրակոցները հնչել են Առինջ գյուղում՝ «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի բակում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մայիսի 29-ին, Ժամը 17:10-ի սահմաններում, 
դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի կողմից անհայտ զինատեսակից կրակելու հետևանքով վնասվել են նույն դպրոցի ապակիները: 
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 
Նշանակվել է դատաձգաբանական և ապրանքագիտական փորձաքննություն: 

Ձեզ կեհաքրքրի...