Ադրբեջան տեղափոխված վարձկանների ձեռքերը մինչև արմունկը արյան մեջ են. Մարիա Զախարովա

Msria

 ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ադրբեջանում ահաբեկչական տարրերի ոչնչացման գործում Ռուսաստանի՝ որպես համաշխարհային տերության նախաձեռնած քայլերի մասին հարցադրմանը: Զախարովան նշել է, որ այս պարագայում անհրաժեշտ է փորձագետների կարծիքը, սակայն իր կողմից պաշտոնական ներկայացուցիչը նշել է.

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ, որոնց ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են: Խոսքն արմատական տրամադրված վարձկանների մասին է, որոնք ջիհադիզմի գաղափարախոսության հետևորդներ են: Այս ամենը չի կարող անհանգստություն չպատճառի մեզ, քանի որ իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել ահաբեկչական նոր անկլավի ստեղծմանը, արդեն՝ Անդրկովկասում»:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կեհաքրքրի...