Արհեստական բանականությամբ զբաղվող հայկական ընկերությունը 5 մլն դոլարի ներդրում է ստացել

Krisp

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել․
«Հայկական Krisp ընկերությունը $5,000,000 ներդրում ստացավ։ Կրիսպը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ ձեռք բերեց` տարեկան շրջանառության $0֊ից հասնելով $4,000,000֊ի։ Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն։

Ավելի վաղ Ֆորբսը գրել էր, որ Կրիսպը 2020 թվականի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից է։ Հաջողություններ եմ մաղթում Կրիսպին»,- գրել է նա։

Ձեզ կեհաքրքրի...