Ծառուկյանը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում զոհված հայերի ընտանիքներին և Կաթողիկոսարանին

100mln

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին:

Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, 50 միլիոն դրամը փոխանցվելու է զոհված հայերի ընտանիքներին հասցեական օգնություն տրամադրելու, իսկ 50 միլիոն դրամն էլ օգոստոսի 4-ի պայթյունից վնասված Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը վերականգնելու նպատակով:

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...