Մի քանի կարեւոր կետ՝ քաղաքապետ Մարությանի ասուլիսից

asulis

Մի քանի կարեւոր կետ՝ քաղաքապետ Մարությանի ասուլիսից.

Մաշտոցի պուրակի սկզբնամասի տարածքում ներկայիս վարձակալը մինչ և 2019-ը սեփականության իրավունքով շինություններ է ունեցել: 2018-ի մայիսի 16-ին այն ժամանակվա քաղաքապետը մեծացրել է վարձակալության տարածքը շուրջ երեք անգամ՝ 350 քմ-ի փոխարեն դարձնելով 1048 քմ:

Քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում այս վերջին որոշումը չեղարկվել է, իսկ տարածքում սեփականության իրավունքով գրանցված շինությունները բանակցությունների միջոցով քանդվել են, վերանայվել է դրանց սեփականության իրավունքը:

Փոխարենը՝ տարածքի վարձակալը իրեն պայմանագրով վերապահված ժամկետում տարածքի արդիականացման հնարավորություն է ստացել: Վարձակալության ժամկետի ավարտից հետո տարածքը՝ շինությամբ հանդերձ, կանցնի համայնքին: Այսքանով իսկ համայնքը շահում է, որովհետ և սեփականության իրավունքը շարունակելու էր գործել՝ անկախ վարձակալության ժամկետից:

Տարածքում արդիականացման թույլտվությունից հետո քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության աշխատակիցները 4 անգամ խախտումներ են հայտնաբերել և վարչական տույժի են ենթարկել կառուցապատողին՝ այս տարվա փետրվարին, մայիսին և հուլիսին (երկու անգամ): Վերջին տուգանքը կազմվել է հուլիսի 23-ին: Ներկայումս ոուսումնասիրվում են խախտումների ծավալները և դրա հիմքով համապատասխան իրավական հետ ևանքները՝ ընդհուպ մինչ և շինթույլտվության կասեցում:

Մաշտոցի պուրակում հատված ծառերը, ինչպես և հայտնել ենք, փոխհատուցվելու են՝ նույն տարածքում, ավելի մեծ քանակով, ավելի որակյալ ծառատեսակներով (սոսի՝ չինարի) և հասուն տնկիներով (մոտ 15 սմ տրամագիծ ունեցող բներով):

Ասուլիսի տեսագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=HjtCGfG0fr0

Ձեզ կեհաքրքրի...