Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսի նվաստացուցիչ փախուստը երկրից

Ispania

Իսպանիայի 82-ամյա նախկին թագավոր Խուան Կառլոսը լքել է հայրենիքն ու մեկնել, ըստ որոշ աղբյուրների, Դոմինիկյան Հանրապետություն: Այս մասին նա նամակով տեղեկացրել է որդուն՝ Ֆելիպեին, որին էլ վեց տարի առաջ փոխանցել էր գահը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Խուան Կառլոսը հայտարարել է, որ նա հասանելի կլինի այն ժամանակ, երբ դատախազությունը կցանկանա հարցաքննել իրեն: Իսպանիայի նախկին թագավորը հունիսին հայտնվել էր Սաուդյան Արաբիայի հետ գործարքի կոռուպցիոն սկանդալի կենտրոնում:

BBC-ն գրում է, որ սա նվաստացուցիչ փախուստ է մի թագավորի համար, որը 1975-ին գեներալ Ֆրանկոյի մահից հետո Իսպանիան հմտորեն դուրս է բերել բռնապետությունից և ժողովրդավարություն հաստատել:

Հիշեցնենք, որ մոտ 40 տարի գահակալելուց հետո Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը 2014-ին հրաժարվել էր գահից կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավվածության պատճառով:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...