Իսպանիայից Հայաստանին աջակցությունները շարունակվում են. CONTIGO SOMOS DEMOCRACIA

Ispania

 Իսպանիայից Հայաստանին աջակցությունները շարունակվում են։ Մեր երկրին իր անվերապահ աջակցությունն է հայտնել Իսպանիայի ԿՈՆՏԻԳՈ ՍՈՄՈՍ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ (CONTIGO SOMOS DEMOCRACIA- ՔՈ ՀԵՏ ՄԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ) կուսակցության նախագահ Խոսե Էնրիկե Ագուար Վիլան (José Jose Enrique Aguar Vila): Թվիթերյան և ֆեյսբուքյան իր էջում նա գրել է՝ “Իմ ողջ աջակցությունը խաղաղասեր հայ ժողովրդին։ Երրորդ երկրների միջամտությունը կարող է խախտել զարգացող տարածաշրջանի անդորրը”։ Հիշեցնենք, որ Խոսե Էնրիկե Ագուար Վիլան տարիներ առաջ Վալենսիայի շրջանային խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջնորդագիր էր ներկայացրել, որը, ցավոք, դրական արդյունք չունեցավ՝ որոշ կուսակցությունների դեմ և ձեռնպահ քվեարկելու պատճառով։ Նշենք նաև, որ կուսակցության արտաքին հարաբերությունների գլխավոր կետերից մեկն է՝ “Թուրքիայի Եվրամիության անդամակցությունը՝ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո”։

Ձեզ կեհաքրքրի...