Ջրցան մեքենաները ոռոգում են կանաչ գոտիները
Երևանի կանաչապատ այն տարածքները, որտեղ ոռոգման ցանց առայժմ չկա ջուրը հասնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ջրցան մեքենաներով։ Աշխատանքներn սկսում են երեկոյան ժամը 21:00-ից և շարունակվում նաև կեսգիշերն անց:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ աշխատակիցներն ընդգծում են՝ գիշերային ոռոգումն ավելի արդյունավետ է և կարևոր բույսերի ու ծառերի սնուցման տեսակետից: Այդ ժամին նաև երթևեկությունն է ավելի թեթև, ինչն էլ չի խոչընդոտում աշխատանքներին:
Ջրցան մեքենաներն այս օրերին աջակցում են նաև ԱԻՆ հրդեհաշիջման աշխատանքներին: