«Շանգրի լա»-ն լիցենզիայից չի զրկվի

Shangri la

 Հայաստանի ամենամեծ խաղատան՝ «Շանգրի լա»-ի գործունությունը կազմակերպող ընկերության՝ «Օնիրա քլաբի» խաղատնային լիցենզիան չի դադարեցվի։ Ապրիլի 30-ին նման որոշում է կայացրել ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը։

Ապրիլի 27-ին 1lurer.am-ը գրել էր, որ ապրիլի 15-ին և ապրիլի 23-ին ֆինանսների նախարարության այս հանձնաժողովում քննարկվել էր «Շանգրի լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը, երկու անգամ էլ քննարկումը հետաձգվել էր։ Ապրիլի 30-ին կայացած նիստի արձանագրությունից պարզ է դառնում, որ հենց խաղատան կազմակերպիչ «Օնիրա քլաբն» էր դիմել նախարարություն՝ լիցենզիան դադարեցնելու համար։

Վարույթը կարճվել է դիմողի կողմից սեփական դիմումը հետ վերցնելու հիմքով։ Այն ներկայացված է եղել ապրիլի 6-ին։ «Շանգրի լա»-ի կազմակերպիչ «Օնիրա քլաբն» ունի երեք բաժնետեր: Խոշոր բաժնետերերն են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, 2.8 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի գրուպ» կոնցեռնը։

2019-ին «Օնիրա քլաբը» վճարել է 5 միլիարդ 206 միլիոն դրամ հարկ, 2018-ին՝ 4 միլիարդ 820 միլիոն, 2017-ին՝ 4 միլիարդ 741 միլիոն դրամ։

Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան

Ձեզ կեհաքրքրի...