Ընդդիմության ակտիվացման պատճառը եղել են քրեական գործերը

Qreakan gorc

Անվտանգութայն խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կարծիք է հայտնել, որ ներքին անվտանգության առումով չկա մտահոգվելու որևէ կարիք:

«Ամբողջ պետական համակարգը և անվտանգության համակարգը արդյունավետ աշխատում են: Իհարկե, որոշակի փորձեր և քայլեր եղել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են: Այդ առումով հանգիստ ենք, այս պահին միակ մտահոգությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է, կորոնավիրուսի տարածումը: Միակ սպառնալիքը ներքին կյանքում դա է»,- ասաց նա՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Հարցին, թե կա տեսակետ, որ ուժային կառույցներում վերջին փոփոխությունները կապված էին հեղաշրջման վտանգի հետ, որ ընդդիմադիրներն ակտիվացել էին, Արմեն Գրիգորյանն ասաց. «Միակ պատճառը վիրուսի հետ կապված բացատրությունն է, որը տրվել է: Ընդդիմության ակտիվանալը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը»:

Ձեզ կեհաքրքրի...