Աշնանը՝ մեզ մոտ նոյեմբերին, բոլոր սուր-շնչառական վարակներն ակտիվանում են. պատրաստվում ենք

bjishkner

Տարբեր երկրներից Հայաստանին է առաջարկվել առողջապահական օժանդակություն՝ թե մասնագիտական, թե կազմակերպչական. նախատեսվում են բժիշկների այցեր. այս մասին այսօր ճեպազրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա հաղորդեց, որ Ֆրանսիայից վաղը Հայաստան կժամանի տաս բժիշկ, Լիտվայի կառավարությունն է իր պատրաստակամությունը հայտնել՝ օգնել Հայաստանին. նրանք հավանաբար մեր երկիր կգան եկող շաբաթ: ՌԴ-ից մոտ 50 բժիշկ ցանկություն է հայտնել այցելել Հայաստան. նրանք թերեւս այստեղ կաշխատեն մի քանի շաբաթ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի հետ տարվում են բանակցություններ երկու տարբեր բժշկական՝ արտակարգ իրավիճակների համար ստեղծված թիմերի այցելության համար՝ դրանք կլինեն, թերեւս, լեհական կամ իսրայելական թիմեր, որ մեծ փորձ ունեն. հիմա տարբեր երկրներում օգնություն են ցուցաբերում. այս որոշումը, սակայն, դեռ վերջնական չէ, եւ հստակ չեն ժամկետները:

Եթե շարունակվի վարակի տարածման այս տեմպը՝ ի՞նչ կարելի է կանխատեսել աշնան համար. այս հարցին ի պատասխան՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ ստիպված է տխրեցնել բոլորին: «Աշնանը բոլոր սուր-շնչառական վարակներն ակտիվանում են՝ տարբեր երկրներում տարբեր ամիսներին, ջերմաստիճանից կախված: Մեր երկրում դա լինում է նոյեմբերին, որովհետեւ մարդիկ սկսում են ավելի շատ մնալ տներում՝ փակ տարածքներում՝ չօդափոխելով դրանք: Եվ ավտոմատ վարակման տեմպը աճում է: Նույնը մենք տեսնում ենք գրիպի սեզոնին»:

Ըստ այդմ, ըստ նրա, նույնիսկ կորոնավիրուսը հաղթահարած երկրների համար մնում է վտանգը ձմեռային սեզոնին ընդառաջ ունենալ վարակի տարածման ակտիվացում. «Եվ հենց դա է պատծառը, որ այսօր հզորությունները զարգացնելիս մենք հաշվի չենք առնում միայն այս պահի կարիքը, այլ մենք էլ ենք պատրաստվում աշնանը, թեպետ հիմա էլ խնդիր ունենք»:

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...