Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը, Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ գործակցությամբ, մշտապես շարունակում է Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բուժհաստատությունների փոխանցել բժշկական և այլ անհրաժեշտ պարագաներ։ Մայիսի 18-ին ևս այդպիսի առաքելություն իրականացվեց:
Բժշկական կենտրոնների ղեկավարները հայ մասնագետներին հայտնել են իրենց երախտագիտությունը` տրամադրված անհրաժեշտ պարագաների և բժշկական հաստատություններում ցուցաբերվող ամենօրյա օժանդակության համար։
Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, աշխատանքի հանդեպ անմնացորդ նվիրումը և շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդասիրական խմբին` մշտական աջակցության համար: