Իտալիան վերացնում է ճանապարհորդությունների սահմանափակումները. BBC

italy

 Իտալիայի կառավարությունը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն հունիսի 3-ից թույլատրվում է Իտալիա ելումուտը՝ գրում է BBC-ն: Եվրոպական այս երկիրը մտադրվել է աստիճանաբար թուլացնել կարանտինային ռեժիմը:

Նույն օրվանից կթույլատրվի ճանապարհորդությունները դեպի այն շրջաններ, որոնք գտնվում էին խիստ սահմանափակման մեջ:

Կառավարության ձեռնարկած քայլերը միտված են ավելի քան երկու ամիս տևած կարանտինից հետո վերաբացել տնտեսությունը: Իտալիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշն ամենաբարձրերից մեկն է աշխարհում, սակայն վերջին օրերին այս երկրում վարակի դեպքերը կտրուկ նվազել են:

Իտալիայում ախտից մահացել է ավելի քան 31.600 հիվանդ: Այս երկիրը մահացության ցուցանիշով երրորդն է ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից հետո:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...