Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 18-ին առցանց հարթակում կմիանա Թանգարանների միջազգային օրվան

tangaranneri gisher

Ավանդույթի համաձայն մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ «Թանգարանների գիշեր» ակցիան նախատեսվում է անցկացնել նոյեմբեր ամսին՝ աշխարհում տիրող համավարակի կանխարգելմանն ուղղված ջանքերի համատեքստում: Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 18-ին կմիանա Թանգարանների միջազգային օրվան՝ առցանց հարթակում տրվող հնարավորությունների սահմաններում: Հարգելի´ հետևորդներ, «Հետևե´ք, մեր էջի հրապարակումներին, ծանոթացե´ք Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին նվիրված «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» առցանց ցուցադրությանը»,-ասված է թանգարանի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ: 

Eng ⬇️🌍🌏🌎 Ավանդույթի համաձայն #մայիսի_18-ին նշվում է #Թանգարանների_միջազգային_օրը, իսկ «Թանգարանների գիշեր» ակցիան…

Опубликовано Armenian Genocide Museum & Institute Пятница, 15 мая 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...