«Զվարթնոց»-ում կանոնավոր բեռնային փոխադրումներ կիրականացվեն
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:
««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:
Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ»:
English text ⤵️Կանոնավոր բեռնային փոխադրումներ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանումՈւրախ ենք տեղեկացնել, որ տևական…
Опубликовано Zvartnots International Airport Вторник, 12 мая 2020 г.